Չինաստանի Չունցին քաղաքում ուղևորուհու և վարորդի միջև ծագած վեճի պատճառով ավտոբուսը հայտնվել է Յանցզի գետում: Պատահարի զոհ են դարձել 13 մարդ, երկուսը՝ անհետ կորած են համարվում,- գրում է Sina պարբերականը:

Վիճաբանության առիթ է դարձել այն, որ ուղևորուհին բաց է թողել իր կանգառը և պահանջել վարորդից կանգնեցնել ավտոբուսը, որն արդեն անցնում էր կամրջի վրայով: Չինուհին սկսել է վիրավորել վարորդին, այնուհետև հարվածել է նրան: Վարորդն իր հերթին փորձել է պաշտպանվել և պատասխան հարված տալ՝ ինչի հետևանքով կորցրել է վերահսկողությունը, դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել ուղևորատար մեքենայի և ընկել գետը:







































