Thursday, 02 07 2026
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից

Պետական բյուջեի սեփական եկամուտներն ավելացել են 8 մլրդ դրամով. Արցախի ֆինանսների նախարար

Խորհրդարանը 22 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վերջին նիստում ընդունել է «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրինագիծը Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ մանրամասնելով, որ նախագծով առաջարկվել է, 8,7մլրդ դրամով ավելացնել ԱՀ 2018թ-ի պետական բյուջեի «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» կետով նախատեսված եկամտատեսակը:

«Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի գների և հանքարդյունաբերության արտադրողականության բարձրացմամբ, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում հարկային եկամուտների ավելացմամբ:

Միաժամանակ առաջարկվում է նաև 700 միլիոն դրամով նվազեցնել 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված այլ եկամուտների եկամտատեսակը, որը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասեր ունեցող բաժնետիրական ընկերությունների, ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացած շահույթից պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերի դիմաց ԱՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների մուտքերի նվազմամբ: Արդյունքում առաջարկվում է 8 միլիարդ դրամով ավելացնել 2018 թվականի պետական բյուջեի եկամուտները, որից 3 միլիարդ դրամով նախատեսվում է կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը, իսկ 5 միլիարդ դրամն ուղղել մի քանի ուղղությունների:

Մասնավորապես՝ 720 միլիոն դրամը շիննորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման մասով ծախսերի ավելացմանը, 485 միլիոն դրամը ծրագրավորվում է ուղղել գյուղատնտեսական միջոցառումների գծով ոռոգովի տարածքների ավելացմամբ պայմանավորված կաթիլային համակարգերի տեղադրման համար գումարների տրամադրմանը և «Տոհմային կայան» ՓԲԸ-ի համար շինարարական աշխատանքների իրականացմանը: 230 միլիոն դրամի չափով ծախսերը նախատեսվում է ուղղել տնտեսական զարգացման ծրագրերի գծով տեղական արտադրողներին աջակցությանը և գործարար միջավայրի ու արտադրական համալիրների զարգացմանը:

3 միլիարդ 300 միլիոն դրամը նախատեսվում է ուղղել կապիտալ ներդրումների ծրագրով կառավարության առջև դրված առաջնային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացմանը և 265 միլիոն դրամը՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդի ավելացմանը»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:

Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ Արցախի տնտեսությունն իրենից ներկայացնում է փոքր և բաց տնտեսություն, որն արտաքին ազդակներից էական փոփոխությունների կարող է ենթարկվել ՀՀ տնտեսության միջոցով, և այլ երկրներում տեղի ունեցող տնտեսական էական փոփոխությունները իրենց հետքն անմիջապես թողնում են ԱՀ տնտեսության վրա: Այդպիսի փոփոխություններից մեկը համաշխարհային գների տատանումներն են, որը վերաբերում է ոչ միայն մետաղների գներին, այլ նաև նավթին:

Պետական նախարարն իր խոսքւմ կարևորել է արցախյան տնտեսության այն հիմնական ուղղությունները, որոնց զարգացման համար պետական բյուջեից հատկացվել են միջոցներ:
«Մեր քաղաքականության շրջանակներում մենք դիտարկում ենք գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման ճանապարհը, որը ամրագրված է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հիմքում: Կաթիլային համակարգի զարգացումը այդ հայեցակարգից բխող կարևոր միջոցառումներից է, որը խթանում է բերքատվության ավելացմանը: Կաթիլային համակարգերի ներդրումը միաժամանակ ապահովում է երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և հողերի էրոզիայի դեմ պայքարը:

Ընդամենը 4-5 տարիների ընթացքում բոլոր ներդրված գումարները կաթիլային համակարգերի ստեղծման գործում վերադառնում են և ունենում դրական ազեցություն միայն բերքատվության աճի հաշվին: Մեր կողմից հստակեցվել են պայմանները, սահմանվել չափանիշները: Իր պահանջվածությունից ելնելով՝ այդ ոլորտում 2019 թվականին ևս նախատեսվում է ավելացնել գումարները: Դա կտա դրական արդյունք և կբազմապատկի այգեգործության արտադրանքը: Ինչ վերաբերում է կապիտալ ծրագրերին, ապա դրանց ուղղվող գումարները ևս 2019 թվականին ավելանալու են:

Կան որոշակի աշխատանքներ, որոնք ավարտին հասցնելու համար անհրաժեշտություն է առաջացել ավելացնել գումարները: Դրանով պայմանավորված՝ 2019 թվականին կսկսվեն շատ ավելի մեծ ծավալով շինարարական աշխատանքներ»,- ավելացրել է ԱՀ պետական նախարարը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում