Դալլասի (ԱՄՆ) աճուրդում յուրաքանչյուր ոք կարող է գնել տիեզերական պատմության մի կտոր: Լուսնի վրա ոտք դրած առաջի մարդու՝ Նիլ Արմսթրոնգի որդիները, աճուրդի են հանել որոշ պատմական իրեր։ Այս մասին գրում է ABCnews-ը:
Բացի այդ, ցանկացողները կարող են ձեռք բերել մասունքներ, որոնք կապված են ԱՄՆ առաջին տիեզերագնաց Ջոն Գլենի հետ:

Այսպիսով, Արմսթրոնգին պատկանող տիեզերագնացի համազգեստը, որով նա ուղևորվել է տիեզերք, արդեն վաճառվել է 88 հազար դոլարով: Պատմական լոտերի շարքում է դրոշը, որը Արմսթրոնգը կես դար առաջ տարել էր իր հետ դեպի Լուսին ճամփորդության։










































