Որքան էլ տարօրինակ , շահութաբերությունն ավելի բարձր է ոչ թե արտահանելի ճյուղերում, այլ ոչ արտահանելի ճյուղերում, խզումը մոտ 8 տոկոս է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, սա նշանակում է, որ մեր նպատակադրումը, որ ունենանք արտահանման աճ եւ դրա հաշվին տնտեսական աճ, արդեն ռիսկային է հարկային համակարգի տեսակետից: