Թողարկվել է բրիտանական հայտնի The Beatles խմբի Glass Onion երգի տեսահոլովակը, գրում է Daily Mail-ը: Տեսահոլովակը նկարահանվել է 50 տարի առաջ թողարկված White Album ձայնասկավառակում տեղ գտած երգի հիման վրա:
Դրանում երաժիշտների հազվագյուտ լուսանկարներն են, որոնք վերածվում են անիմացիայի:
Legends!
Watch the video for the @thebeatles' #GlassOnion, only on Apple Music.https://t.co/0pUbUGK9s2 pic.twitter.com/W0M5k9NA1j— Apple Music (@AppleMusic) October 30, 2018
Տեսահոլովակի շուրջ աշխատել են The Beatles խմբի նախկին մենակատար Փոլ Մաքարթնին և բրիտանացի նկարիչ Ռիչարդ Համիլթոնը:
White Album-ի վերաթողարկված տարբերակը երկրպագուների դատին կներկայացվի նոյեմբերի 9-ին: