Saturday, 01 06 2024
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետը չի համարձակվում թշնամու անունը տալ. քայլերի պատրաստ չեն, միայն գրգռում են «վիրավոր արջին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
Բաքուն «զգաստանում է» Պուտինից
12:45
Նավթի գներ․ 31-05-24
Իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը․ ՄԻՊ ուղերձը
ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում
Միջոցներ են ձեռնարկվում առևերևույթ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ. ՔԿ
Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը
Երևան-Գյումրի ճանապարհին քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը մահացել է
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդակցություն
Հրդեհ Իսրայելյան փողոցում․ բնակարանում գտնվողներին բուժօգնություն է ցուցաբերվել
Կրեմլը իր իրավունքն է համարում՝ որոշելու Հրվ. Կովկասի լիդերներին. ըմբոստներին ցուցադրաբար պատժում են
Սպասվում է կարճատև անձրև
Մեր թշնամին ինքնալիկվիդացիան է. դժվարագույն հարցի առաջ ենք՝ արժանի՞ ենք պետության, թե՝ ոչ
Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ»
Գուցե Մոսկվային զոհեր են պետք. չեղածը եղած ներկայացնելով՝ միջամտության նախադրյալ են ստեղծում
ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է. «Հրապարակ»
«Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան». «Հրապարակ»
Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ»
Ալիեւի ներկայացուցչի խոստովանությունը. Բաքուն չի ուզում խաղաղություն
Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել. «Հրապարակ»
Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է. «Հրապարակ»
Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում. «Ժողովուրդ»
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ»
Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է նոր ճգնաժամերի մասին
Բաքուն հիմքեր է ստեղծում՝ «ճարահատյալ» հրաժարվելու խաղաղությունից
Մեկ տոննա կոկաինի գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել

ԱԺ-ն չհարձակվեց. ինչ է լինելու վաղը

Հայաստանի Ազգային ժողովն այլևս իրավունքի ուժով արձակված է, վարչապետի ընտրության երկու անընդմեջ փորձի պլանավորված տապալումից հետո, որ նախատեսված է 14-օրյա ժամկետային տարածությամբ: Արձակված խորհրդարանը, իհարկե, կշարունակի իր աշխատանքը, մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը: Ըստ այդմ՝ ներկայիս խորհրդարանը մինչև դեկտեմբերի կես կգործի: Թե ինչպես կգործի, արդեն այլ հարց է: Փորձը ցույց է տվել, որ դե ֆակտո լիազորությունը դադարեցրած խորհրդարանը աշխատում է բավականին անփույթ: Առավել ևս, այժմ դրա հավանականությունը մեծ է՝ նկատի ունենալով այն, որ խորհրդարանի ներկայիս պատգամավորների ճնշող մեծամասնությունը չի լինի հաջորդ խորհրդարանում, գրեթե աներկբա:

Ըստ այդմ` այդ մեծամասնությունն ընդհանրապես մոտիվացված չէ աշխատելու հարցում: Կառավարությունն էլ, թերևս, առանձնակի ջանք չի գործադրի նրանց աշխատեցնելու համար: Ամեն ինչ կկենտրոնանա արտահերթ ընտրության գործընթացի վրա, առավել ևս, որ այն լինելու է բլից: Դրան զուգահեռ կառավարության ուշադրությունը էլ ավելի կսևեռվի օպերատիվ, ընթացիկ կառավարման և կայունության վրա: Գլխավոր հարցը ներկայումս արդեն կապված է նոր խորհրդարանի հետ, ինչպիսին է այն լինելու, ինչպիսի ուժեր են հայտնվելու, որոնք, ինչ հարաբերակցությամբ: Թերևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը հաղթելու է զգալի, ճնշող առավելությամբ: Կա համընդհանուր համոզում, որ Փաշինյանը կտանի նույնիսկ ավելի տոկոս, քան մեծամասնության առավելագույն թույլատրելի շեմն է՝ 70 տոկոս:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ռեյտինգային թեկնածու, ինչի պատճառը, թերևս, մի կողմից այն է, որ բավական վստահ է դիրքերի առումով և չունի ռեյտինգայինով հավելյալ ձայնի կարիք, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը այդ տեսանկյունից բացառիկ կարգավիճակում է, նա դե ֆակտո ռեյտինգային է համապետական մասշտաբով և կոնկրետ տարածքում առաջադրվելն ուղղակի զուրկ կլիներ քաղաքական տրամաբանությունից: Ռեյտինգային համակարգն ինքնին առիթ է տվել կարծիքների, որ խորհրդարանի ընտրությունը չի լինի քաղաքական, և այդպիսով բաց կմնա քաղաքական ընտրությամբ քաղաքական խորհրդարան ձևավորելու հարցը, չի ստացվի այն լուծել լիարժեք: Այստեղ ճշմարտության հատիկ, անշուշտ, կա, սակայն պրակտիկ իրականության ֆոնին այն, թերևս, շատ փոքր է: Ի վերջո` որոշիչը լինելու է ոչ թե ընտրակարգը, այլ այն, թե ինչպես է իրավապահ համակարգը պահպանելու դրա օրինական ընթացքը:

Եթե ընթացքի օրինականությունը իրավականորեն երաշխավորում է, իսկ նոր իշխանության համար դա քաղաքական ավելի լայն խնդիր է, քան զուտ ընտրության ցանկալի արդյունք ապահովելը, ապա ռեյտինգային ընտրակարգը չի կարող լինել ապաքաղաքական, եթե անգամ լինեն այդպիսի բացառիկ թեկնածուներ: Ի վերջո, այդօրինակ թեկնածուների գերակշռող մեծամասնությունը ձայներ ոչ թե հավաքել է քաղաքական քարոզարշավի, այլ փողային ռեսուրսի շնորհիվ: Եթե այդ կոմունիկացիաները չեն աշխատում, ապա այդ թեկնածուները չունեն հասարակության հետաքրքրությունը: Այդ առումով, ի դեպ, հատկանշական տեղեկություն էր հրապարակվել մամուլում, այն մասին, որ Սերժ Սարգսյանը անհանգստացրել է հենց ռեյտինգային համակարգը փաստացի փրկած ՀՀԿ-ին, որը տապալել էր նոր օրենսգրքի քվեարկությունը:

Ըստ այդ տեղեկության, Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ցուցակի, այսպես ասած, քաղաքական հավակնորդների առաջ դրել է ցուցակում տեղ ունենալու պայման՝ նրանք պետք է առաջադրվեն նաև ռեյտինգային ընտրակարգով: Սարգսյանը լավ է պատկերացնում, որ օդիոզ թեկնածուները պարզապես չեն կարող աշխատել և ավելին, նրանք կարող են տալ ոչ միայն իրենց, այլև ՀՀԿ դեմ իրավական գործընթացների առիթ, բերելով անգամ կուսակցության ոչ միայն ընտրական գործունեության դադարեցման, այլ հետագա գործունեությունը, այսպես ասած՝ օրենքից դուրս հայտարարելու, ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում «անցանկալի անձ» հայտարարելու իրավական հիմքի, իրավա-քաղաքական նոր պատճառի: Այդ հանգամանքը հուշում է, որ ռեյտինգային ընտրակարգի ապաքաղաքական ազդեցության մասին մտահոգությունը բավականին չափազանցված է, ինչպես, թերևս, ի դեպ, նաև այսօր ակնառու դարձավ չափազանցվածությունը այն մտահոգությունների, որոնք կապված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակով ԱԺ-ն արձակելու մեխանիզմի հետ: ԱԺ-ն փաստորեն չհարձակվեց, այլ արձակվեց՝ իրավունքի ուժով:

Այդ ամենով հանդերձ, իհարկե, առաջիկա խորհրդարանի ընտրությունը չի լինի քաղաքական, այսինքն` չի դրսևորվի քաղաքական պայքարի տրամաբանությամբ, քանի որ այն լինելու է թավշյա հեղափոխության ավարտուն ակտը, ըստ այդմ, գերական օբյեկտիվորեն, ընդ որում՝ առանց էյֆորիայի, այլ միանգամայն ռացիոնալ տրամաբանությամբ, լինելու է հեղափոխության շունչը և տրամաբանությունը՝ այն ավարտին հասցնելու միանգամայն գիտակցված հանրային որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում