Այսօր պետք է ավարտվի ավտոմոբիլային շուկայի խոշորագույն գործարքը: Իտալական Fiat ավտոհսկան վերջապես կդառնա Chrysler-ի լիարժեք տեր: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ներկայում Fiat-ն աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռնների վարկանիշում զբաղեցնում է 7-րդ տեղը: Chrysler-ի ակտիվների հիմնական մասն իտալացիները գնել էին դեռևս 2009 թվականին՝ ճգնաժամի ամենաթեժ պահին: Սակայն լեգենդար ամերիկյան ընկերության ակտիվների 42 տոկոսը դեռևս մնում էր VEBA ամերիկյան ավտոպրոմի աշխատակիցների թոշակային հիմնադրամի մոտ:
Հիմնական խնդիրը, որի պատճառով գործարքը ձգձգվել է, գինն է: Վերջապես կողմերը փոխզիջման են եկել, և Fiat-ը VEBA-ի հիմնադրամից ամերիկյան կոնցեռնի բաժնետոմսերը կգնի 3.65 մլրդ դոլարով: Հունվարի 28-ին միավորված Chrysler-Fiat-ի տնօրենների խորհուրդը կմտածի ընկերությանը նոր անվանում տալու մասին, բացի այդ՝ կորոշվի, թե որ հարթակում բաշխել բաժնետոմսերը:









































