Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ՌԴ-ն և Մաքսային միության տապալումը, ՀՀ սահմանափակված դիվանագիտությունն ու իրանական համաձայնությունը. Արա Պապյանի դիտարկումները

Արևմուտքն այսօր Իրանին պակաս վտանգավոր է համարում, քան Ռուսաստանին, ուստի փորձում է լուծել ՌԴ-ի հարցերը գազի և նավթի գների միջոցով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, վերլուծաբան Արա Պապյանը` գնահատելով ՀՀ արտաքին դիվանագիտական գերատեսչության աշխատանքի համարժեքությունն իրանական, սիրիական, հայ-թուրքական և այլ տարածաշրջանային զարգացումների ֆոնին, անդրադառնալով Իրան-Արևմուտք միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:

Արա Պապյանը պարզաբանեց, որ դիվանագիտությունը գործիք է արտաքին քաղաքականությունը վարելու համար, միջոց է, որի նպատակը որոշ խնդիրների լուծումն է, իսկ երկրի դիվանագիտության առաջնահերթությունները որոշում է երկրի բարձրագույն իշխանությունը, որի ուղղությամբ դիվանագետները ջանքեր են գործադրում: Սակայն նրա բնորոշմամբ՝ ներկայումս տարածաշրջանում դինամիկ զարգացումների ֆոնին Հայաստանը չի կարող ճկուն դիվանագիտություն ունենալ, քանի որ ՀՀ-ն հայտարարել է, որ մաս է կազմելու Մաքսային միությանը, այսինքն` ՀՀ-ի կարգավիճակն էապես փոխվում է. ՄՄ-ի բոլոր հակառակորդներն ու թշնամիները դառնում են նաև ՀՀ թշնամի, իսկ ՀՀ սահմանները դադարում են ՀՀ սահմաններ լինելուց:

«Ոչ միշտ են Իրանի ու Ռուսաստանի շահերը համընկնում, հետևաբար ՌԴ-ն ամեն ինչ կանի, որպեսզի իրանական գազը ՀՀ տարածքով չանցնի Եվրոպա, թեև դա ձեռնտու էր մեզ: Որքան էլ դիվանագիտությունը ճկուն լինի, ոչինչ չի ստացվի, եթե երկիրը մանևրի դաշտ չունի: ՀՀ դիվանագիտությունը միշտ էլ խնդիրներ է ունեցել, ռեսուրսների պակաս, և այդ գործիքով ավելին հնարավոր չէ անել: Կար ժամանակ, երբ մեր սահմանափակումները ֆինանսական ու ինտելեկտուալ էին, իսկ հիմա դրան գումարվել է նաև իրավական ու քաղաքական սահմանափակումները:

«Եթե ՌԴ-ն, մինչև ՀՀ-ի ՄՄ անդամակցությունը, իր շահերն առաջ տանելու, արգելքներ դնելու համար ոչ օրինական միջոցներ էր գործադրում, հիմա արդեն կդնի օրենքով ու չորով կանի նույնը` պնդելով, որ, ի վերջո, թուղթ ենք ստորագրել, մեր միջպետական հարաբերությունները կախվածության մեջ ենք դրել Ռուսաստանից: Այստեղ որևէ ճկունության մասին խոսք լինել չի կարող»,- մեկնաբանեց Արա Պապյանը:

Նա նշեց, թե պատահական չէր, որ Իրան-Արևմուտք բանակցություններից առաջ Ռուսաստանը արագացրեց Հայաստանի Մաքսային միությանը անդամակցության գործընթացը` փորձելով Հայաստանին մեկուսացնել այս հնարավոր նոր զարգացումներից, որոնք իրեն ձեռնտու չեն:

«Երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնություն ձեռք բերվի, Իրանի նկատմամբ ներկայումս գործող արտահանման սահմանափակումները կվերանան: Իսկ ի՞նչ է արտահանում Իրանը: Կաթ ու նավթ, որի շուկան Արևմուտքում է: Պետք է այդ ամբողջը գնա դեպի Արևմուտք, իսկ դեպի Արևմուտք կա երեք ճանապարհ` Իրաք-Սիրիա, որը փակվեց, Թուրքիա և Հայաստանը: Ընտրությունը մնում է ՀՀ կամ Թուրքիա: Իրականում, եթե Իրանն ունենար մաքուր ընտրություն, ապա կնախընտրեր Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա ճանապարհը, որովհետև Թուրքիան իր աշխարհաքաղաքկան մրցակիցն է, սակայն Հայաստանն էլ այսօր փակ է Իրանի համար, ուստի մնում է Թուրքիան: Եթե Իրանը լուծի բոլոր հարցերը Արևմուտքի հետ, կդառնա մրցակից ՌԴ-ի համար, և ՌԴ-ն լավ է հասկանում, որ իրանական էժան գազի ու նավթի արտահանման դեպքում ինքը կործանվելու է, այսինքն` մենք այսօր դառնում ենք ՌԴ-ի ֆորպոստն Իրանի նկատմամբ: Բայց այս պայմաններում էլ վստահ չեմ, որ ՄՄ-ն կկայանա, քանի որ այսօր Ռուսաստանն անգամ դրա ռեսուրսը չունի: Եթե իրանական գազն ու նավթը ավելի շուտ շուկա մտնեն, այնքան բան կխառնվի, ընդհանրապես ՄՄ չի լինի»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը` շարունակելով, որ իր քաղաքականությամբ ՌԴ-ն հասավ նրան, որ Արևմուտքը սկսեց ՌԴ-ին ընկալել որպես հակառակորդ: Իսկ փորձը, Արա Պապյանի համոզմամբ, ցույց է տվել, որ երբ Արևմուտքը ՌԴ-ին դիտարկում է հակառակորդ, դա ՌԴ-ի համար լավ չի վերջանում, որովհետև Արևմուտքն ու ՌԴ-ն տարբեր քաշային խաղացողներ են:

Հարցին, թե ՌԴ-ն չի՞ փորձելու տապալել Իրան-Արևմուտք բանակցությունները, պատասխանեց՝ ասելով, որ փորձելու է, բայց չի հաջողելու, քանի որ ՌԴ-ն հասել է նրան, որ Արևմուտքն Իրանին պակաս վտանգավոր է համարում, քան ՌԴ-ին: «Արևմուտքի ներկայիս վտանգը ՌԴ-ն է, և բնական է, որ յուրաքանչյուր երկիր հենց այդ պահի վտանգն է նախընտրում լուծել` բարեկամանալով թշնամու հետ, իսկ ՌԴ-ի հարցը լուծելու ձևը Արևմուտքի համար նավթի ու գազի գինը գցելն է, ինչն էլ նա անում է: Մենք այստեղ դերակատարություն չունենք, մեր դաշտերը փակ են: Մեկ- երկու քայլի հնարավորություն ունենք, որոնք էլ միայն իրավիճակով են թելադրված և ոչ մեր կամքով»,- այսպես ավարտեց իր խոսքը արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում