Monday, 22 06 2026
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին

Շոուն ավարտվեց, պահակությունը շարունակվում է

Պարզվում է, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, որոնք հայ-ռուսական գազային խայտառակ համաձայնագիրը որակել էին որպես պետական դավաճանություն, պետության հանձնում, չեն պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել պայմանագրի սահմանադրականությունը: Համենայն դեպս, մամուլում առկա են այդպիսի տեղեկություններ, իսկ չորս ուժերից որևէ մեկը չի հերքել և չի հայտարարել, որ դիմելու են անպայման:

Սա, ըստ էության, երկրորդ տարօրինակ քայլն է գազային համաձայնագրին դեմ հանդես եկող ուժերի մասով: Առաջինը, բնականաբար, այն էր, որ նրանք, հայտարարելով, որ սույն պայմանագիրը վասալային խայտառակ պայմանագիր է, այնուամենայնիվ, կոչ չարեցին հասարակությանը՝ դուրս գալ փողոց և միահամուռ կերպով ո՛չ ասել նման պայմանագրին, որը կապիտուլյացիոն են որակել:

Կապիտուլյացիոն են որակում, սակայն, ոչ մի հուժկու հանրահավաքի փորձ, չնայած ուժերից մեկը հայտարարում է, որ ցանկացած պահի 50 հազարանոց հանրահավաք կանի, իսկ մյուսը հայտարարում է մի քանի հարյուր հազարանոց հնարավորությունների մասին:

Եվ ահա, այս ամենից հետո պարզվում է, որ կապիտուլյացիոն պայմանագրի հարցով ՍԴ էլ չեն դիմելու: Այսինքն՝ շոուն ավարտվեց, ավարտվեց նաև խորհրդարանական ընդդիմություն կոչվող սեգմենտի դերակատարումը: Այն ամենը, ինչ տեղի էր ունենում, ընդամենը շոուի համար էր: Համենայն դեպս, այլ բան դժվար է մտածել, եթե բացի շոուի տարրերից՝ ոչ մի այլ ազդեցիկ քայլ հասարակությանը չի առաջարկվել: Եվ սա մի դեպքում, երբ խոսքը ոչ թե սովորական, հերթական իշխանական ապօրինության մասին էր, այլ պետականությանը սպառնացող վտանգի: Սակայն, պետականության վտանգը ի՞նչ է այն վտանգի համեմատ, որ այս ուժերին կարող էր սպառնալ Ռուսաստանից, եթե շոուից բացի՝ նրանք որևէ կոնկրետ բան անեին հայ-ռուսական գազային կապիտուլյացիան խոչընդոտելու համար: Պուտինը, ի պատասխան, այնպես կխոչընդոտեր երևի, որ քիչ չէր թվա: Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներին խոչընդոտելու համար չէ, որ այդ ուժերին տեղեր են տրվել Ազգային ժողովում: Այդ տեղերը տրվել են որպես «պահակախումբ» Սերժ Սարգսյանի գլխին: Այնպես որ, խորհրդարանական այդ ուժերը ոչ թե ընդդիմություն, այլ, ըստ էության, պահակություն են անում խորհրդարանում՝ ռուսական շահերի պահակություն: Մոսկվան Հայաստանում ձևավորել է իրավիճակի վերահսկման բազմաստիճան համակարգ՝ էքսցեսներից առավելագույնս ապահովագրված լինելու համար:

Անշուշտ, ոչ մի սպասելիք ունենալ պետք չէր Սահմանադրական դատարանից, որովհետև սա էլ Մոսկվայի վերահսկողական մեխանիզմի աստիճաններից մեկն է, ոչ ավելին: Սակայն խնդիրը տվյալ դեպքում ՍԴ-ից սպասելիքները չեն, այլ գործողությունները, որ տրամաբանորեն պահանջվում են պետության վաճառք որակվող համաձայնության դեմ, և իրական գործերը, որոնք թամաշայից այն կողմ չեն անցնում, երբ բանը վերաբերում է հանկարծ Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը կանխելուն: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քայլերի հանդեպ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. սա է Հայաստանում առաջատար ընդդիմություն համարվող ուժերի սկզբունքը, ինչը, սակայն, վկայում է ոչ թե Ռուսաստանի մահվան, այլ Հայաստանում քաղաքական դաշտի չգոյության մասին:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում