Thursday, 02 07 2026
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան

Ընդդիմության հարթակին հավակնում են «Ծառուկյան» դաշինքը, «Լույս»-ը և ՀՀԿ-ն․ Լենա Նազարյան

«Ես չէի ասի, որ մեզ համար միևնույն է, թե ինչ Ընտրական օրենսգրքով կգնանք ընտրությունների: Իհարկե, ՔՊ-ի համար ցանկալի էր, որ այս ընտրակարգը փոխվեր»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հավելելով, որ չնայած մեղադրում են, որ բավարար ջանք չեն գործադրել նոր ԸՕ-ն ընդունելու համար, սակայն այդ մեղադրանքի մեջ տրամաբանություն չկա. «Ի՞նչ շահ ունեինք մենք»:

«Մեր ցուցակում չեն լինի այնպիսի մարդիկ, որոնք ձայն են բերում այն մեթոդներով, որով բերում էին ՀՀԿ-ի համար»,- վստահեցրեց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Հայաստանում քաղաքական քծնանքն ու պատեհապաշտությունը կործանարար հետևանքներ են ունեցել: Շատերը կարծում են, որ այդ վտանգի առջև է կանգնած նաև հեղափոխական ուժը, որովհետև բոլորը հիմա ձգտում են տեղավորվել նրա տանիքի տակ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Լ. Նազարյանն ընդգծեց, որ իրենք ուշադրությամբ զրուցում են նրանց հետ, ովքեր ՔՊ ցուցակում լինելու ցանկություն են հայտնում. «Մեզ համար առաջին հերթին կարևոր է մարդու քաղաքական կերպարը, քաղաքական մտքեր ձևակերպելը, կրթությունը, մասնագիտական փորձը, վստահելիությունը… նախկինում նրանց կուսակցական պատկանելությունը վերջին տեղում է»:

Հարցին, թե ինչն է ստիպում դիմել ՀՀԿ կուսակցական բազային, Լ. Նազարյանը նշեց, որ իրենց ցուցակում ՀՀԿ-ից կլինեն մեկ կամ երկու հոգի. «Այդ թեկնածուները ընդունելի կլինեն հանրության համար, քանի որ այս ընթացքում նրանք հանրայնորեն հայտնել են իրենց կարծիքը և դիրքորոշումը»:

Լենա Նազարյանի կանխատեսմամբ՝ ապագա Ազգային ժողովի ընդդիմադիր հարթակում կհայտնվեն «Ծառուկյան» դաշինքը, «Լույս» դաշինքը և ՀՀԿ-ն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում