Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ. «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Ժամանակը չէ՞, որ մեր երկրում դիվանագիտությամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե մանր ու միջին բիզնեսմենները»,- Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով 2008 թվականին աշխատանքից զրկված ԱԳՆ աշխատակիցների հարցին:
Փաշինյանը նշեց, որ նախարարը իր հանձնարարությամբ զբաղվում է այդ խնդրով. «Այնտեղ, որտեղ առնչվում ենք արդարության վերականգնման հետ, արդարությունը կվերականգնվի»:
Մանրամասները՝ տեսանյութում: