Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Չափաբաժինը իջեցնելու ժամանակը. Հայկ Մարությանը՝ հեղափոխական էյֆորիայի հարվածի տակ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը նորանշանակ թաղապետին ներկայացնելիս՝ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր. «Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»: Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում էլ նոր թաղապետին ներկայացնելիս Մարությանը շնորհակալություն էր հայտնել նախորդ թաղապետին ու թաղապետարանի աշխատակազմին կատարած աշխատանքի համար: Օրերս հայտնի դարձավ նաև, որ Մարությանը նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին առաջարկելու է իր խորհրդականի պաշտոնը:

Հայկ Մարությանի այս հայտարարությունները հարուցել են հեղափոխության համակիրներից շատերի զայրույթը, և նախորդ օրերին այդ զայրույթը բավական հաճախ ու տհաճ կերպով դրսևորվում էր սոցիալական ցանցերում: Ինչ–որ առումով, իհարկե, կարելի է հասկանալ զայրույթի հիմքերը՝ հաշվի առնելով հեղափոխական էյֆորիան ու անցյալը մերժելու բավական մոդայիկ հռետորաբանությունը մեր օրերում: Բայց սրանով հանդերձ, Մարությանը փաստացի գործնականում անում է այն, ինչ քանիցս հայտարարվել է հեղափոխական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից, որ ոչ միայն վենդետա չի լինելու, ավելին, պրոֆեսիոնալ կադրերը շարունակելու են աշխատել, իսկ ինստիտուցիոնալ հիշողության բաղադրիչը ունենալու է էական նշանակություն:

Մարությանը, փաստացի, այդ բոլոր դիրքորոշումները իրականացնում է շատ կոնկրետ հայտարարությունների ու քայլերի տեսքով: Հասկանալի է, որ հեղափոխական հռետորաբանությունը՝ հեղափոխական հռետորաբանություն, բայց կան շատ կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծելու համար հինը բացառապես մերժելն ու զրոյից նորը կառուցելը առնվազն անարդյունավետ մոտեցում է:

Ընդհանրապես, եթե փորձենք պարզ տարանջատում մտցնել, ապա Հայաստանում նորընտիր ու նորանշանակ պաշտոնյաները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբում նրանք են, ովքեր պաշտոնավարման առաջին օրվանից սկսած հայտարարում են հինը մերժելու մասին, դիրքավորվում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ մարտիկներ, աջ ու ձախ սպառնում են քանդել «դժոխքն» ու «դրախտ» կառուցել: Եվ երկրորդ խմբի պաշտոնյաները, որոնք գալիս են նախ՝ իրենց ոլորտի առանձնահատկությունները հասկանալու, երկրորդ՝ իրենց առաքելությունն այդ պաշտոնում արձանագրելու հստակ գիտակցմամբ: Երկրորդ խմբի պաշտոնյաները ավելի քիչ են ու, ըստ էության, ավելի քիչ ծափերի են արժանանում, բայց արդյունավետության առումով ակնհայտորեն ավելի խոսուն ցուցանիշներ ունեն, քան առաջին խմբի պաշտոնյաները:

Միաժամանակ չենք կարող չնշել, որ Մարությանի հայտարարություններին հետևած տհաճ արձագանքները հետևանքն են այն քաղաքական հռետորաբանության, այն ժխտողական մոտեցման, որը գեներացվում է հենց հեղափոխության ճամբարից: Սա, ըստ էության, մի մեդալ է, որի երկրորդ, հակառակ երեսը նոր է սկսում դրսևորվել, երբ իրենք՝ հեղափոխականները, առերեսվելով կառավարման առանձնահատկությունների հետ՝ սկսում են հետ կանգնել ծայրահեղական հռետորաբանությունից, բայց իրենց աջակցողները դեռևս շարունակում են մնալ նույն տրամաբանության մեջ: Ժամանակն է, որ հենց ինքը՝ հեղափոխական իշխանությունը, հստակ մեսիջներով փորձի հեղափոխական էյֆորիայի չափաբաժինն իջեցնել, քանի որ եթե նախկինում այդ էյֆորիան գործիք էր ՀՀԿ–ին ու Սերժին մերժելու համար, ապա այժմ այդ գործիքը սկսել է աշխատել իրենց դեմ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում