Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Երկարատև դադարից հետո Վարդան Պետրոսյանը ելույթ ունեցավ հայաստանյան բեմում

Երգիչներ Հայկ Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Էվա Ոսկանյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանը մեծ տոն պարգևեցին Ազնավուրի արվեստի երկրպագուներին՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգին ինքնատիպ մեկնաբանություններով ներկայացնելով աշխարհահռչակ շանսոնյեի սիրված ստեղծագործությունները:

Երեկոն կայացավ հոկտեմբերի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգի հատուկ հյուրերից էր ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբիանդամ Ժերեմի Դելվերը, որը շատ կարճ ժամանակահատվածում սիրվեց հայ երաժշտասերների կողմից: Նա հնչեցրեց «Հայկական վալս» ստեղծագործությունը, որը կատարել էր Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը: Դելվերն ասաց, որ իր համար պատիվ է հանդես գալ հայկական բեմում և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրեն հնարավորություն են ընձեռել ժամանել Հայաստան:

Երեկոն անմոռանալի դարձավ երկար տարիներ հայրենիքի բեմում ելույթներ չունեցած դերասան, սցենարիստ, երգիչ Վարդան Պետրոսյանի մասնակցության շնորհիվ:

«Իմ հասակակիցները կհիշեն, որ մութ և ցուրտ տարիներին երեքշաբթի օրը ռադիոյով մեկ ժամ արտասահմանյան էստրադա էին հաղորդում: Հույս ունեինք, որ երբեմն Շառլին կարող ենք լսել: Հետո պատանեկան տարիներ, երիտասարդ տարիներ, սիրահարված տարիներ, նույնիսկ կալանքում Ազնավուրը մեզ հետ էր: Ես հիշում եմ` մոտենում էր առաջին Նոր տարին, որ ես կալանավորված էի, ընկերներս կիթառ էին գտել և ցանկանում էին, որ ես երգեմ: Սիրտ չունեի երգելու, թոքերս էլ ճզմված էին, բայց տղաներն ինձ համար այնքան բան էին արել, որ ուզում էի  վարձահատույց լինել: Երգեցի «Լա բոհեմը», երգեցի հայերեն: Լուռ լսում էին` ծխելով, կարծես անարցունք լալիս էին: Հետո տղաներից մեկը եկավ, խնդրեց տեքստը գրեմ, որ անգիր անի, հետո իրար փոխանցեցին, հետո, երբ երգում էի երգը, արդեն շատ հաճախ, որպես մեր բոհեմը, լուռ ձայնակցում էին»,-պատմեց Վարդան Պետրոսյանը:

Նա նշեց, որ անցյալ տարի, երբ երկար ընդմիջումից հետո պատրաստվում էր ելույթներ ունենալ ԱՄՆ-ում, հրաշքի պես մի բան է կատարվել, և Շառլ Ազնավուրը գնացել է իրենց տուն: «Իսկապես անսովոր մի հանդիպում էր, որը մինչ օրս չեմ պատկերացնում ու չեմ հավատում դրան: Կարծես իմ հարազատ ընտանիքի անդամը լիներ, իմ հարազատ մեծ քեռին: Խոսում էինք ընտանիքներից: Եկավ կարծես օրհնություն տալու, կանաչ ճանապարհ մաղթելու:  Գնալով մեզանից` կարծես ինձ ետ վերադարձրեց մեր հայկական բեմ: Նա ներկա եղավ մեր ամբողջ կյանքում: «Լա բոհեմ» երգը մանկուց լսեցի, երգեցի նույնիսկ անազատության մեջ: Այն վերջերս հնչեց նաև Բաղրամյան պողոտայում, երբ հազարավոր մարդիկ էին հավաքվել  և ազատաշունչ երգում էին մեր բոհեմը»,-եզրափակեց արտիստը և հայերեն կատարեց «Լա բոհեմը»: Երգիչը նաև ելույթ ունեցավ որդու` Հայկ Պետրոսյանի հետ:

Համերգը տպավորիչ էր նաև նրանով, որ յուրաքանչյուր երգի կատարումից առաջ Հայկ Պետրոսյանը պատմում էր դրա ստեղծման պատմությունը, խոսում բովանդակության մասին: Հոլովակների միջոցով անդրադարձ էր կատարվում Ազնավուրի կյանքին, անցած ճանապարհին, նրա վայրէջքներին, հիասթափություններին և, ի վերջո, վերելքներին:

Դահլիճը լեփ-լեցուն էր, երաժշտասերներից շատերը տեղ էին զբաղեցրել նաև աստիճաններին: Երաժշտասերները բուռն ծափահարություններով էին արձագանքում բոլոր կատարումներին` ոգևորելով արտիստներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում