«Մերկ», նեղ տաբատով կինը շփոթեցրել է սուպերմարկետի գնորդներին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ռինոն Էլիսոնը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ սուպերմարկետում մթերք է ընտրում: Նրա հագին մարմնագույն նեղ տաբատ էր: Կնոջ կողքին մթերքների համար նախատեսված պլաստիկե սայլակ էր, որում մեջքով դեպի տեսախցիկը աղջիկ էր նստած:
«Մեզ այնքան էր հուզել նրա տաբատը, որ մենք ուշադրություն չենք դարձրել սայլակում նստած 175 ամսական երեխային»-հրապարակումը մակագրել է Էլիսոնը:
Սոցկայքի մյուս օգտատերերին սարսափեցրել է լուսանկարը: Բոլորին թվացել է թե կինն առանց ներքնազգեստի և տաբատի է խանութ գնացել:










































