Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ոստիկանները ցրել են հակաչինական ցույցը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ Չինաստանի և Հարավային Վիետնամի միջև ծովային ճակատամարտի 40-ամյակին նվիրված ցույցին մասնակցել է մոտ 100 մարդ:
Հաղորդվում է, որ չարտոնագրված հանրահավաքը շարունակվել է մոտ կես ժամ, որից հետո ոստիկաններն այն ցրել են:
1974-ին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ զոհվել են 74 հարավվիետնամցի զինվորներ, որից հետո Չինաստանը բռնազավթել է Պարասելյան կղզիները:









































