Շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի Բեթմենի երիտասարդ տարիների մասին սերիալը:
«Գոթեմ» անունը ստացած սերիալը կհեռարձակվի Fox հեռուստաալիքով: Բացի Բրյուս Ուեյնից, գլխավոր հերոսները կլինեն խուզարկու Ջիմ Գորդոնը, չարագործ Պինգվինը և Կին-կաուն:
Սերիալի սցենարի հեղինակը Բրունո Հելլերն է, ռեժիսորը՝ Դենի Քենոնը: Այս մասին հաղորդում է «Կինոաֆիշա»-ն:









































