Վիրուսային ծրագիրը, որի օգնությամբ հափշտակվել են ամերիկյան Target Corp. ընկերության 110 միլիոն հաճախորդների բանկային քարտերի տվյալները, ստեղծել է պետերբուրգցի մի երիտասարդ, հաղորդում է The Washington Post-ը:
Համակարգչային անվտանգության ոլորտում աշխատող կալիֆոռնիական IntelCrawler ընկերության տվյալներով՝ 17-ամյա երիտասադը ստեղծել է Kaptoxa ծրագիրը և 2013 թ. գարնանն այն համացանց «արձակել»:
Ցանկացած մարդ կարող էր այն ներբեռնել 2 հազար դոլարով և զեղչեր ստանալ այն դեպքում, եթե համաձայներ կիսել շահույթը: Ընդհանուր առմամբ ծրագիրը ներբեռնվել է առնվազն 60 անգամ:
IntelCrawler-ում նշել են, որ երիտասարդը «շատ հայտնի ծրագրավորող է», ով մասնագիտացել է վնասակար ծրագրերի ստեղծման մեջ:









































