Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է նաև հաստիքացուցակում փոփոխություններ կատարելը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ հաստիքացուցակի փոփոխություններն առաջարկվում են՝ օպտիմալ լուծումներով աշխատելու համար։
«Քաղաքապետարանն ունի 233 աշխատակից, որոնց վարձատրությունը կազմում է 613 մլն դրամ: Մենք առաջարկում ենք քաղաքապետին օպտիմալացումն սկսել իր օգնականներից ու առաջարկում ենք ունենա մեկ առաջին տեղակալ և մեկ տեղակալ: Խորհրդականների թիվը 7-ից հասցնել 2-ի: Վարչապետն ունի 5 խորհրդական, իսկ քաղաքապետն ունի 7 խորհրդական: Քաղաքապետն էսպիսի ճոխություն իրեն չի կարող թույլ տալ: Խորհրդականների թիվը հասցնե՛լ 2-ի, օգնականների թիվը հասցնե՛լ 2-ի», – ասել է Դավիթ Խաժակյանը: