Disney ընկերությունը ներկայացրել է «Մալեֆիսենտա» ֆանտաստիկ ֆիլմի նոր թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորը Ռոբերտ Սթրոմբերգն է, գլխավոր դերերում նկարահանվել են Անջելինա Ջոլին, Էլլի Ֆենինգը և այլք: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
Սյուժեի կենտրոնում 1959-ին նկարահանված «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի չարագործ կախարդի պատմությունն է: 38-ամյա Ջոլին ներկայացել է հենց Մալեֆիսենտայի դերում, իսկ Ֆենինգը` արքայադուստր Ավրորայի:
Կինոսիրողները կիմանան, թե ինչն է չարացրել կախարդի սիրտը և նրան ստիպել անիծել երիտասարդ գեղեցկուհուն:
Ֆիլմն ԱՄՆ-ում վարձույթի դուրս կգա 2014-ի մայիսի 30-ից:








































