Բեռլինի տրանսպորտային ընկերությունը պատրաստել է FahrInfo Plus հավելվածը, որը հնարավորություն է տալիս ներբեռնել ավտոբուսների և քաղաքային տրանսպորտի այլ տեսակների երթուղիներն և չվացուցակները:
Հավելվածը նախատեսված է iPhone-ի և Android օպերացիոն համակարգով աշխատող այլ սմարթֆոնների համար:
Այժմ հավելվածի միջոցով հնարավոր է միայն մեկ ճանապարհորդության համար տոմս կամ մեկ օրվա համար քարտ գնել, սակայն կարճ ժամանակում հասանելի կլինեն նաև ամսական և տարեկան տոմսերը:
Berliner Zeitung-ը հիշեցնում է, որ էլեկտրոնային տոմսերն անհատական են և գործում են միայն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
Հինգ-տասը տարուց հասարակական տրանսպորտի տոմսերի մեծ մասը կվաճառվի էլեկտրոնային տարբերակով, համոզված է Բեռլինի տրանսպորտային ընկերության ֆինանսական տնօրեն Հենրիկ Ֆալքը:









































