«Բացի քաղաքականությունից՝ այսօր գրեթե ոչինչ չի հետաքրքրում հեռուստադիտողին»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Արև TV» հեռուստաընկերության պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր իշխանությունը չունի սեփական հեռուստաընկերություն կամ որևիցե մեդիա, և դա կարծես մարտահրավեր լինի, որ իշխանությունը կարող է գոյություն ունենալ առանց հասարակությանը մանիպուլացնելու, Ա. Գրիգորյանը նշեց, որ թեև Սերժ Սարգսյանն ուներ հսկա մեդիա-հոլդինգ, բայց դա չփրկեց ո՛չ իրեն, ո՛չ ՀՀԿ-ին: Նա նաև ընդգծեց, որ իշխանության այսօրվա մեդիադաշտը Ցուկերբերգի «Ֆեյսբուքն» է:
Պրոդյուսերի դիտարկմամբ՝ հակաիշխանական մեդիան, գնելով բոլոր տեսախցիկներն ու սարքավորումները, որով կարելի է ուղիղ եթեր հեռարձակել, չի նախապատրաստվում, այլ գործում է, մինչդեռ իշխանությունները շատ են արխայինացել:
Ա. Գրիգորյանի կարծիքով՝ մեդիադաշտն այսօր այնպես է ազդում մարդկանց վրա, ինչպես երբեք, և դա շատ վտանգավոր է: «Չպետք է արգելել կամ սահմանափակել, կա մի ճանապարհ՝ բարձրացնել լրատվամիջոցի որակը: Ով չգնաց այդ ճանապարհով, մեդիադաշտը լքելու է»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































