Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ճիշտ կլինի վերսկսել այն ժամանակ, երբ արտաքին վտանգները բացառված կլինեն: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ․ Սարգսյանը:
«Այն բոլոր վարկածները, որոնք ժամանակին առաջ ենք քաշվել չեն հերքվել, առավել ևս պատվիրատուի տարբերակը՝ ներսից ու դրսից:Մարտի 1-ի բացահայտման գործընթացը ի տարբերություն հոկտեմբերի 27-ի դյուրին գործընթացը: Հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել այն ժամանակը, երբ երկիրը իր զարգացման հունի մեջ կլինի»,-նշեց պատգամավորը:









































