Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ՄԱԿ-ը կարևոր հարթակ է՝ արտահայտելու սուվերեն հավասարությունը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի օրվան նվիրված ընդունելության ժամանակ: Շնորհավորելով ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ` Մնացականյանը նշել է.

«ՄԱԿ-ը թերևս ամենակարևոր կառույցներից է Երկրորդ համաշխարհայինից ի վեր։ Այն հնարավորություն տվեց այն ժամանակվա, որքան հիշում եմ, 53 պետություններին, ստեղծել ամենահուսալի միջազգային հարթակը՝ միասին աշխատելու, համագործակցելու մարդկանց կյանքին վերաբերող ցանկացած օրակարգի շուրջ։

Այսօրվա անդամակցությունը 193 է։ 193 պետություն, որոնք ներկայացնում են մեր մոլորակի ամբողջ ժողովուրդը և աշխատում են հսկայական օրակարգի շուրջ՝ գլոբալ անվտանգությունից մինչև զինաթափում, խաղաղապահություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարության ամրապնդում, կլիմայի փոփոխության օրակարգ, միգրացիա, զարգացում: Ես կարող եմ անվերջ շարունակել։

Այն հատկապես փոքր պետությունների համար չափազանց կարևոր հարթակ է՝ արտահայտելու սուվերեն հավասարությունը։ Բազմակողմ դիվանագիտությունն այսօր անցնում է չափազանց ծանր շրջան, որովհետև մարտահրավերները նոր են, բազմաթիվ են և առավել շեշտում են համագործակցության կարևորությունը։

ՄԱԿ-ը մեր բոլորինն է։

Հարգելի՛ գործընկերներ,

Երբ ՄԱԿ-ում ես հայտնվում, գիտակցում ես, թե ինչ գեղեցիկ է աշխարհը, քանի որ տեսնում ես բազմազանությունը և միասին աշխատելու ոգևորությունն այնպիսի հարցերի շուրջ, որոնք որևէ ազգ չի կարող միայնակ լուծել: Կլիմայի փոփոխություն, հակաահաբեկչություն, միգրացիա. ոչ մի ազգ ի զորու չէ միայնակ լուծել այս խնդիրները: Ահա այստեղ է, որ ջանք է գործադրվում համաշխարհային քաղաքական շրջանակներում աշխատելու ուղղությամբ՝ հստակ խնդիրները, հարցերը լուծելու, տեղում խաղաղապահություն իրականացնելու համար:

Սա այն է, ինչ մենք արել ենք միասին: Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի հրաշալի թիմին․ նվիրյալ անձինք, ովքեր այդքան երկար ժամանակ այդքան տարբեր վայրերում վտանգի են ենթարկել իրենց կյանքը, ովքեր խիզախություն են ունեցել՝ ապահովելու անվտանգությունը, փրկելու կյանքեր և անդրադառնալու փախստականների հարցերին՝ խթանելու համաշխարհային օրակարգին:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ողջ անձնակազմին։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, որ օգնել եք կառուցելու այսօրվա Հայաստանը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հստակորեն ընդգծել է դա. նա ներկայացրել է աշխարհի դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ մեզ հաջողվեց իրականացնել այստեղ՝ Հայաստանում:

Սա հիանալի երկիր է վստահ մարդկանցով, ովքեր գիտեն, թե ինչպես հոգ տանել մարդու իրավունքների, ինչպես հոգ տանել ազգի ապագայի, երիտասարդների, կանանց մասին, ովքեր մեր ներքին օրակարգի կարևոր մասնակիցներն են: Ուստի ես շատ հպարտ եմ և ուրախ, ինչպես նաև պարտավորված, որ մենք պետք է շարունակենք, հաջողության հասնենք. մենք պետք է այս երկիրը տանենք դեպի պայծառ ապագա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում