Monday, 29 06 2026
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

Երբ կունենանք ուժեղ հավաքականներ․ Նելլի Ստեփանյանը բացում է փակագծերը

Հայկական ֆուտբոլի տեղի ունեցած փոփոխություններից հետո շատ է խոսվում մանկապատանեկան ֆուտբոլին զարկ տալու մասին: Վերջին տարիներին հատկապես Հայաստանի մինչ 17 և 19 տարեկանների հավաքականները ուղղակի խայտառակ են ելութ ունենում Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում:

Սա խոսում է այն մասին, որ առաջիկա երկու, երեք տարիներին Հայաստանի ազգային հավաքականը կադրային լուրջ խնդիրներ է ունենալու: Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է նոր՝ ուժեղ և մարտունակ սերունդ: Լավ կադրեր ունենալու համար անհրաժեշտ են երեխաների հետ աշխատող բարձրակարգ մասնագետներ, հստակ ծրագիր ինչպես նաև ժամանակ: Ցավոք, այսօր մեր երկրում քիչ են այն մասնագետները որոնք կարող են զարգացման ռելսերի վրա դնել պատանի ֆուտբոլիստներին: Նելլի Ստեփանյանը այն բացառիկ մասնագետներից է, որի աշխատանքը երեխաների հետ իսկապես տպավորում է: Ստեփանյանը  ֆուտբոլային հարուստ կենսագրություն ունի: 1991 թվականից սկսել է ֆուտբոլիստի կարիերան խաղացել է «Քոլեջ» ակումբում, որը ժամանակին բավական բարձր արդյունքներ է գրանցել:

Ստեփանյանը խաղացել է նաև Հայաստանի կանանց հավաքականում՝ լինելով վերջինիս ավագը: 2009 թվականին ավարտելով ֆուտբոլիստի կարիերան Ստեփանյանը դարձել է ՖԻՖԱ-ի մրցավար՝ սպասարկելով թե Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և թե միջազգային հանդիպումներ: Մրցավարությունից զատ Նելլի Ստեփանյանը ստացել է մարզչական Բ դասի արտոնագիր և այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում աշխատում է մանկապատանեկան թիմերի հետ: Մակապատանեկան ֆուտբոլում տիրող վիճակի և հեռանկարների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ստեփանյանի հետ:

-ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի ծրագրի առանցքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Դուք, որպես պատանիների հետ աշխատող մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում մանկապատանեկան ֆուտբոլի ներկայիս վիճակը:

Մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են գրագետ մասնագետներ: Կարևորում եմ նաև մրցաշարերի կազմակերպումը: Լավ կլինի, որ մեր երեխաները ավելի շատ մրցաշարերի մասնակցեն, թե Հայաստանում թե արտերկրում:

Ի՞նչ քայլեր պետք է արվեն առաջիկա տարիներին ուժեղ սերունդ ունենալու համար:

Մենք այսօր էլ ունենք ուժեղ սերունդ: Մնում է միայն ճիշտ հունով զարգացնել այն և հավատացեք, որ հնարավոր է տարիներ անց բարձր արդյունք ունենալ:

-Մեր պատանիները մինչև 14-15 տարեկան համեմատաբար ավելի հաջող են ելույթ ունենում միջազգային ասպարեզում, սակայն մի քանի տարի անց աճը կարծես կանգ է առնում: Ի՞նչով է դա պայմանավորված:

Կարծում եմ, եթե մեր պատանիները ավելի շատ մասնակցեն միջազգային մրցաշարերի և խաղան ուժեղ հավաքականների հետ պատկերն այլ կլինի: Տղաները փորձ ձեռք կբերեն, ինչի պակասը զգացնել է տալիս ընտրական շրջափուլերի ժամանակ:

-Ներկայում ունե՞նք տաղանդավոր պատանիներ, որոնք կարող են ապագայում դառնալ բարձրակագ ֆուտբոլիստներ և օգնել մեր հավաքականներին:

Այո, իհարկե: Տաղանդավոր երեխաներ կան մի շարք ակումբներում: Մրցավար աշխատելիս նկատում եմ նրանց: Կրկնում եմ ճիշտ աշխատելու դեպքում նրանք կարող են դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստներ:

-Որքա՞ն ժամանակ հետո կարող  են  ունենալ մարտունակ ազգային և պատանեկան հավաքականներ:

Ես տեսնում են այն ներուժը, որը կարող է բարձր պահել մեր երկրի պատիվը: Կարծում եմ մի քանի տարի հետո, մեր տարբեր տարիքային հավաքականներն ավելի հաջող հանդես կգան միջազգային ասպարեզում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում արտասահմանցի մասնագետներին ֆուտբոլի զարգացման ծրագրում ներգրավելուն:

Եթե արտասահմանցի մարզիչն ու մեծ փորձ ու գիտելիքներ, ապա ինչ խոսք կարող է մեծ օգուտ տալ մեր մասնագետներին: Այսօր Հայաստանում էլ ունենք լավ մարզիչներ, որոնք չեն զիջում արտասահմանցի մի շարք մասնագետներին: Սա նուրբ հարց է և խելամիտ լուծում է պահանջում:

-Ի՞նչ վիճակում է կանանց ֆուտբոլ և ինչ կարելի է ակնկալել մեր աղջիկներից:

Ես խաղացել եմ շատ ակումբներում, Հայաստանի հավաքականում: Ցավով պետք է նշեմ, որ մեր մենթալիտետում չի տեղավորվում կանանց ֆուտբոլ ասվածը: Անկեղծորեն պետք է նշեմ, որ որևէ ակնկալիք չունենք, այդ իսկ պատճառով գերադասում եմ աշխատել տղաների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում