Miss Grand International մրցույթի հաղթող պարագվայուհի Կլարա Սոսան բեմահարթակին կորցրել է գիտակցությունն այն բանից հետո, երբ իրեն հաղթող են հայտարարել: Նրա կողքին կանգնած Հնդկաստանի ներկայացուցիչ Մինակշի Չաուդհարին չի կարողացել բռնել աղջկան, հաղորդում է ABS-CBN News-ը: Միջադեպի տեսագրությունը YouTube-ում է հրապարակվել:
Ժապավենում մրցակցուհիները դեմ առ դեմ են կանգնած և միմյանց ձեռք ե բռնել`սպասելով հաղորդավարի հայտարարությանը: Երբ վերջինն արտաբերել է «Պարագվայ», Սոսան կորցրել է գիտակցությունը: Որոշ ժամանակ անց նա գիտակցության է եկել և կարողացել է կրել թագը:
Այս տարի Miss Grand International-ը տեղի է ունեցել Մյանմարում:
https://www.youtube.com/watch?v=MOqIIMJfYGQ










































