Հնդկաստանի կառավարությունը հանձնարարել է տեղական համացանցային մատակարարներին արգելափակել մուտքը 827 պոռնոկայքեր: TimesNow պորտալի համաձայն՝ շատ օգտատերեր արդեն նկատել են սահմանափակումները:
Հեռահաղորդակցության վարչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ պատվիրելով ինտերնետային ծառայություններ մատուցողներին «անմիջապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցները արգելափակելու համար»: Այսպիսով, ուժի մեջ է մտել սահմանափակման մասին դատարանի որոշումը:
Սկզբում Գերագույն դատարանը 857 կայքեր արգելափակելու մասին է որոշում ընդունել, սակայն հետո Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հետազոտություն է անցկացրել և դրանցից 30-ում պոռնոգրաֆիկ պարունակություն չի հայտնաբերել:








































