Thursday, 04 06 2026
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները

ԼՂ հարցում նոր հայեցակարգը անհրաժեշտություն է

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում, գնահատելով երեկ Կազանում կայացած եռակողմ հանդիպումը, նշեց, որ ԼՂ-ն որևէ առաջընթաց Կազանից չէր ակնկալում, ինչն էլ եղավ.
«Առաջընթացի համար պետք է հաշվի առնվեն մի շարք կարևոր պայմաններ և ոչ միայն Կազանում, այլ ընդհանրապես հակամարտության կարգավորման գործընթացում»:

Բաբայանը նշեց, որ այդ պայմաններից առաջինը Ադրբեջանի պահվածքի և քաղաքականության փոփոխությունն է, առանց որի հնարավոր չէ որևէ բանի հասնել. «Երկրորդ՝ պետք է վերականգնել այն ձևաչափը, երբ բանակցություններին մասնակցում էր նաև ԼՂ-ն, քանզի նման բան չի լինում, որ ստորագրվի մի պայմանագիր, որի քննարկման ոչ մի փուլին մենք չենք մասնակցել՝ նման բան լինում է միայն ագրեսոր երկրի նկատմամբ, իսկ մենք այդպիսին չենք»:

Դավիթ Բաբայանը շեշտեց, որ բոլորի համար պետք է հստակ լինի, որ վերադարձ չկա 1988 կամ 1991 թթ.-ի իրավիճակին:

«Եթե այս հարթություններում չկա Ադրբեջանի կողմից իրավիճակի վերանայում, ապա որևէ բան ակնկալել Կազանում, Պետերբուրգում, Վաշինգտոնում, թե Դուբայում անիմաստ է: Լինեն մադրիդյան, թե ինչ-որ այլ սկզբունքներ, ապա դրանք պետք է հաշվի առնեն այս պայմանները»:

Համանախագահների նշած նոր հայեցակարգի մշակման հանգամանքի մասին խոսելով՝ Բաբայանը նշեց, որ այդ նոր հայեցակարգի մշակումը ոչ միայն հնարավոր է, այլ նաև անհրաժեշտ է. «Այդ հայեցակարգը պետք է լինի իրատեսական: Պետք է վերջապես միջազգային հանրությունը թոթափի Ադրբեջանի շանտաժի արդյունքում ձևավորված մթնոլորտը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում