Friday, 17 05 2024
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց

Տարբերակված մոտեցում. ինչու են «Սասնա ծռերը» համաներմամբ ազատ արձակվում, իսկ Նորքի զինված հանցախումբը՝ ոչ

«Աննախադեպ» համարվող սպասվելիք համաներումից ոչ միայն դժգոհ են մի խումբ դատապարտյալների ու կալանավորների հարազատներ, ովքեր տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության դիմաց, այլև 2015 թվականի նոյեմբերին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամները։ Նրանց համար հասկանալի չէ՝ ինչու է այս համաներումը տարածվում «Սասնա ծռեր»-ի վրա, սակայն ոչ իրենց, երբ իրենց միակ տարբերությունն այն է, որ «Սասնա ծռերը» կոնկրետ գործողություն են արել, իսկ իրենք չեն հասցրել։ Զինված խմբի գործով ամբաստանյալ Նելլի Մինասյանը հրապարակային դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ այժմ, երբ իրենց միակ ու վերջին հույսը համաներումն էր, որով և իրենք կարող էին ազատություն ստանալ, պարզվում է՝ իրենք բացարձակ չեն հիշվել։ «Սա՞ էր սպասված աննախադեպ համաներումը: Խնդրում եմ անդրադառնալ և նշել գոնե մեկ պատճառ, թե ինչու մենք արժանի չենք համաներման մեջ ընդգրկվելու, նույն պայքարի շրջանակներում ազատում եք «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ինչը շատ ողջունելի է, քանի որ նրանք արդարության մարտիկներն են, սակայն մեր և նրանց տարբերությունն այն է, որ մենք որևէ գործողություն չենք արել, իրենք հասցրել են անեն, պայքարը նույնն էր նախկին իշխանությունների դեմ: Ինձ առաջադրված է իշխանության յուրացում, նույն հոդվածը ինչ Ռոբերտ Քոչարյանին։ Սա համարում եք նորմալ, մենք արդյոք նույն աստիճանի վրա կարող ենք գտնվել, և ինչ իշխանություն եմ յուրացրել ես:

Այժմ խնդրում և պահանջում եմ նշել այն պատճառները, որը թույլ չի տալիս մեզ ունենալ շուրջ 3 տարի սպասված լիարժեք ազատությունը»,-բարձրաձայնում է Նելլին։

«Ճիշտն ասած՝ մեզ համար զարմանալի է այս մոտեցումը։ Այսօրվա իշխանությունը լավ գիտի, որ այդ գործը նախկին իշխանությունները կարել են մեզ վրա։ Մենք չենք նախանձում «Սասնա ծռեր»-ին, թող բոլորը ազատության մեջ լինեն, բայց մեզ համար հասկանալի չէ՝ ինչու են «Սասնա ծռերը» ազատվում, իսկ մեզ վրա համաներում չի տարածվում։ Եվ սա այն դեպքում, որ երկու դեպքում էլ պահանջը նույնն էր, իսկ մեզ դատապարտել են մեր քաղաքական հայացքների համար։ Եթե ես՝ որպես քաղբանտարկյալ, համաներմամբ ազատ չեմ արձակվի, էլ ինչի համար էր այս հեղափոխությունը։ Ես չեմ կարողանում սա հասկանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նորքի զինված խմբի գործով անցնող Վոլոդյա Առաքելյանը՝ հավելելով, որ իրենք այստեղ հստակ միտում են տեսնում։ «Մեր դեպքում ոչ մի գործողություն չի եղել, մենք տեղյակ չենք եղել՝ ինչ բանդայի մասին է խոսքը։ Ինձ ու մի քանի հոգու ձերբակալել են մեր քաղաքական հայացքների համար, բայց, կարծեք թե, այս նոր իշխանությունը շարունակում է թելել նախկին իշխանության թելը։ Էս պայմաններում ես ոչ մի հեղափոխություն չեմ ընդունում։ 33 տարի հոդված է դրված մեզ վրա, գործը կարել են մեր վրա․ ում մոտ գնում ես, ասում է՝ ես կապ չունեմ։ Բա մենք ում դիմենք»,- զարմացած հարցնում է Առաքելյանը։

Նորքի զինված խմբի գործով փաստաբան Գիվի Հովհաննիսյանի համար ևս անհասկանալի է, թե ինչու համաներումը որևէ կերպ չի տարածվում իրենց պաշտպանյալների վրա, մինչդեռ համաներման նախագծում «Սասնա ծռեր»-ին հատուկ գլուխ է նվիրվել։ «Տարբերակված մոտեցում է։ եթե ընդունում ենք, որ բոլորը նույն նպատակով են դուրս եկել պայքարի, բայց «Սասնա ծռերը», որոնք անգամ կոնկրետ գործողության էին գնացել, շուտով կազատվեն պատասխանատվությունից։ Ի՞նչ է՝ «Սասնա ծռեր»-ի ծրագիրը դուրները եկել էր, Զինված խմբինը՝ ո՞չ։ Հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ են շարժվել։ Էս մարդիկ անմեղ են, որևէ գործողություն՝ հարձակում, կրակոց չի եղել։ Ինչու հիմա իրենք պետք է դատապարտվեն, իսկ կոնկրետ գործողության դիմածները՝ հայտնվեն ազատության մեջ։ Սա լուրջ դժգոհություն է առաջացնելու»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Եվ հետո այնպես չէ, որ այս համաներումը աննախադեպ է։ Սա աննախադեպ հիմարություն է, թե ով է այն մշակել ու անունը դրել աննախադեպ, հասկանալի չէ։ Համաներման այս նախագիծը իրավաբանության հետ լուրջ խնդիրներ ունի»։

Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ Նորքի զինված խմբի նկատմամբ տարբերակված մոտեցումը ակնհայտ էր ի սկզբանե։ Մասնավորապես, երբ սկսվեցին մասսայաբար փոփոխել «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցները, գրավ կիրառել, բայց Նորքի զինված խմբի գործով նույն միջնորդությունները մերժվում էին։ «Մինչև բողոքի ալիք չբարձրացավ, ակցիաներ չեղան, դատարանը չզգոնացավ։ Բայց հենց այդ ժամանակվանից էր տարբերակված մոտեցումը։ Իշխանափոխությունից հետո ակնկալիք կար, որ պետք է այս մարդկանց նկատմամբ վերաբերմունքը փոխվի, բայց, կարծես թե, չէ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս ամեն ինչից հետո իրենք ակնկալիք չունեն, որ արդարացի դատաքննություն կիրականացվի։

Զինված խմբի գործով ամբաստանյալները տեղեկացրեցին, որ վաղը պատրաստվում են ասուլիս տալու և հանդիպում են պահանջելու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում