Լրագրող Մեգին Քելին, որի հետ պայմանագիրը NBC հեռուստաալիքի ղեկավարությունը խզել էր ռասիստական սկանդալի պատճառով, ընկերությունից 50 միլիոն դոլար է պահանջել։ Այս մասին տեղեկացել է TMZ պարբերականը։
Պարբերականի տվյալներով լրագրողի տարեկան աշխատավարձը 25 միլիոն դոլար է կազմել։ Հեռուստաալիքի հետ եռամյա պայմանագրի ավարտին մեկ տարի և տասը ամիս էր մնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քելիի շահերը պաշտպանելու է հայտնի հոլիվուդյան փաստաբան Բրայան Ֆրիդմանը։ Եթե NBC հեռուստաալիքը հրաժարվի վճարել նրան գումարը, նա հեռուստաալիքի դեմ հայց կներկայացնի։
Հոկտեմբերի 25-ին NBC-ն աշխատանքից ազատել էր լրագրողուհուն՝ հելոուինի կոստյումների հետ կապված ռասիստական մեկնաբանությունների համար, որոնք նա արել էր ուղիղ եթերում։ Չնայած, որ նա ներողություն է հայցել, ղեկավարությունը նրա հետ հետագա համագործակցությունն անընդունելի է համարել։






































