Indie Wire պորտալի փորձագետները Սթենլի Կուբրիկի 1980 թվականին նկարահանած «Փայլատակում» ֆիլմը կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում նկարահանված լավագույն սարսափ ֆիլմն են ճանաչել։ Ֆիլմում գլխավոր դերում նկարահանվել է Ջեք Նիկոլսոնը։ Սթիվեն Կինգին սակայն ֆիլմը դուր չի եկել։

Ցանկում են հայտնվել նաև արդեն դասական սարսափներ դարձած «Ռոզմարի երեխան», «Սատանային քշողը», «Բենզասղոցով տեխասյան սպանդ», «Հելոուին», «Փսիխո», «Կենդանի մահացածների գիշերը» ֆիլմերը։










































