Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ բրիտանացի կանայք հնարավորություն կստանան ծառայելու բոլոր տեսակի զորքերում։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։ Նրա խոսքերով՝ այժմ բրիտանական բանակի կազմը որոշվելու է «ոչ թե ըստ սեռային պատկանելության չափանիշների, այլ՝ ունակությունների»։
Նա նաև ընդգծել է, որ տվյալ որոշումով Բրիտանիայի զինված ուժերն «առավել ժամանակակից գործատու» կդառնան։










































