Monday, 29 06 2026
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

Որտե՞ղ է խաղալու Հայաստանի ազգային հավաքականը. Բաքվի և Թբիլիսիի հետքերով…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին անգամ «Հրազդան» մարզադաշտում ելույթ է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Դանիային: Այս շրջափուլում մեր հավաքականը իրական հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու, և այդ օրը «Հրազդան» մարզադաշտում ներկա էին մոտ 30 հազար երկրպագուներ: Ավելի ստույգ՝ Դանիայի հետ մրցավեճից առաջ մերոնք Պրահայում 2:1 հաշվով առավելության էին հասել Չեխիայի նկատմամբ, և Հայաստանում ֆուտբոլային բում էր հասունանում: Տվյալ ժամանակահատվածում մեծ մարզադաշտ ունենալու հարցը օրակարգային էր, քանզի 16 հազար հանդիսականի համար նախատեսված «Հանրապետական» մարզադաշտը ուղղակի բավարար չէր ազգային հավաքականի հանդիպումների համար:

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո Հայաստանի ազգային հավաքականը կտրուկ անկում ապրեց, և նոր մարզադաշտ ունենալու հարցը մղվեց երկրորդ պլան: Վերջին երկու ընտրական շրջափուլերում թերևս մեկ-երկու անգամ ենք տեսել լեփ-լեցուն «Հանրապետական»: Ինչ խոսք, ազգային թիմի հանդիպումների ժամանակ կիսադատարկ տրիբունաներ ունենալու մեջ իր «ներդրումն» ուներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը, որն ուղղակի տոմսերի գների խայտառակ քաղաքականություն էր վարում:

Մեր երկրում, ինչպես նաև ֆուտբոլում տեղի ունեցած դրական փոփոխությունները կարծես թե կրկին օրակարգ են մտցրել մեծ մարզադաշտ ունենալու հարցը: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում ականատեսը եղանք բոլորովին նոր իրավիճակի, նոր մթնոլորտի: Ջիբրալթարի պես հավաքականի հետ խաղում մարզադաշտը գրեթե լեցուն էր: Վստահ ենք, որ Ջիբրալթարին հաղթելու դեպքում հոկտեմբերի 16-ին «Հանրապետական»-ում ոչ միայն անշլագ կլիներ, այլև հազարավոր ֆուտբոլասերներ կզրկվեին Հայաստանի հավաքականին մարզադաշտից երկրպագելու հնարավորությունից: ՀՖՖ նոր ղեկավարության առաջին կարևոր քայլերից էր տոմսերի գների նվազեցումը, որը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության շրջանում և զգալիորեն մոտեցրեց ֆուտբոլասերին ազգային հավաքականին:

Մակեդոնիայի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո երկրպագուն շարունակում է հույսեր կապել ազգային թիմի հետ: Կասկածից վեր է, որ մի քանի դրական արդյունքից հետո ֆուտբոլային աժիոտաժը նոր թափ կստանա: Ու այդ դեպքում կրկին կբարձրացվի հայտնի հարցը՝ որտե՞ղ է խաղալու հավաքականը: Ցավոք, պատասխանը պարզ է բոլորի համար: Խաղալու ենք «Հանրապետական»-ում, քանզի չունենք այլ ստադիոն, որտեղ հնարավոր կլինի ազգային հավաքականի մակարդակով հանդիպում անցկացնել:

«Հրազդան» մարզադաշտն այսօր գտնվում է կիսավեր վիճակում: Տարիներ շարունակ լսել ենք տարբեր պատճառաբանություններ այս մարզադաշտը չվերակառուցելու վերաբերյալ, որոնց մասին այսօր խոսելը ուղղակի անիմաստ ենք համարում: Ունենք այն, ինչ ունենք:

Հարևան երկրներում գլխավոր մարզադաշտերն այսօր հյուրընկալում են հեղինակավոր մրցաշարեր, իսկ մենք… Թբիլիսիի Բորիս Փայչաձեի անվան «Դինամո» արենայում տեղի ունեցավ Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը, իսկ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կկայանա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, ինչպես նաև 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի A ենթախմբի հանդիպումները:

«Հրազդան» մարզադաշտը, որը ինքնատիպ ճարտարապետական կառույց է, ուղղակի մատնված է անտերության: Հիմա արդեն պարզ է դառնում, որ այս մարզադաշտը կարգի բերելն ու ֆուտբոլային խոշոր օբյեկտ դարձնելը ուղղակի հետաքրքիր չի եղել նախկին իշխանությունների համար: ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս է նշել, որ ավելի ձեռնտու կլինի նոր մարզադաշտ կառուցել, քան «Հրազդանը» վերակառուցել:

Կարծում ենք, որ բարձրակարգ մարզադաշտ կառուցելու հարցը պետք է լինի ՀՖՖ ղեկավարների ծրագրերի առանցքում: Կրկին նշենք, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանի համար 16-հազարանոց մարզադաշտը շատ փոքր է: Անկախ նրանից՝ ինչ վիճակում է գտնվում ֆուտբոլը, գոնե 30 հազար հանդիսականների համար նախատեսված ստադիոնն ուղղակի անհրաժեշտություն է:

Մարտին կմեկնարկի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, և մեծ է հավանականությունը, որ մեր հավաքականին բաժին կհասնեն նաև այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան… Հզոր հավաքականների հետ մեկ անգամ չէ, որ մեր ընտրանին մրցել է Երևանում: Այսօր, սակայն, իրավիճակն այլ է: Ջիբրալթարից կրած պարտությունից երեք օր անց երկրպագուն գնաց մարզադաշտ և մինչև վերջ քաջալերեց իր ազգային թիմին: Այսօր ֆուտբոլի և հավաքականի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է: Հուսանք, որ առաջիկա տարիներին Երևանում կունենանք «Դինամո» արենայից և Բաքվի Օլիմպիական մարզադաշտից ոչ պակաս ստադիոն և համաշխարհային ֆուտբոլի շունչը զգալու համար ստիպված չենք լինի մեկնել Թբիլիսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում