Բրիտանական տեղեկատվական կարգավորիչը տուգանել է Facebook-ին 500 հազար ֆունտ սթերլինգով (644 հազար դոլար) Cambridge Analytica–ի հետ սկանդալի պատճառով,– հաղորդում է Associated Press-ը։
Հետաքննության տվյալների համաձայն՝ ընկերությունը 2007-ից մինչև 2014 թվականը օգտատերերի տվյալներն անօրինական կերպով տրամադրել է հավելվածներ մշակողներին։ Նշվում է, որ Facebook-ին տուգանել են հնարավոր առավելագույն գումարի չափով։







































