ՊԵԿ համապատասխան ծառայությունները տեղում աշխատանք են տանում, որ աշխատակազմն իր բնական աշխատանքն իրականացնի, բնականաբար, սա մեր համակարգի համար լավ երևույթ չէր։
Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ 3 պաշտոնյաների կալանավորմանը։
Նրա խոսքով՝ իրենք անողոք պայքար են մղում կաշառակերության դեմ։
«Այսօր էլ պնդում եմ, որ համակարգային կաշառակերություն չկա, բայց առանձին դեպքերի առումով պայքար ենք մղում։ Շնորհակալ ենք, որ մեզ այս հարցում օգնում են»,- ասաց նա։










































