Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի առջև: «Մեր գյուղապետը շատ լավ էլ աշխատում էր, ինչո՞ւ իրենք որոշեցին, որ վատ է ու պետք է հրաժարական տա»,- բողոքում էին նրանք՝ հավելելով, որ գյուղապետի նոր պաշտոնակատարը չի կարող գյուղ ղեկավարել:
«Մոդա է դարձել՝ գնանք ճանապարհ փակենք, ասենք՝ թող հրաժարական տա: Պարոն Փաշինյանն ասում էր՝ ես այնքան արարատցի եմ, որքան իջևանցի… այսօր ինչո՞ւ չի ուզում լսել ամբողջ ժողովրդի ձայնը»,- ասացին նրանք:
Դժգոհողներն անձամբ թեկնածու չունեն, բայց ուզում են, որ իրենց գյուղապետը լինի գիտակ, ինտելիգենտ մարդ, հասկանա գյուղի և գյուղացիների հոգսերը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































