Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան այցի շրջանակում վաղը կժամանի Հայաստան:
«Բոլթոնը այցելել է Ռուսաստան, հիմա այցելում է Հայաստան և բացահատ ասել է՝ ուզում ենք վերջապես իմանալ այս տարածաշրջանի դիրքրոշումը Սիրիայի և Իրանի հարցերի վերաբերյալ: Եկել է կողմնորոշվելու ժամանակը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ ընդգծելով, որ Բոլթոնի հայաստանյան այցը չի նշանակում «հաճելի զրույց». կլինեն թիրախային հարցեր:
«Քաղաքականության մեջ Բոլթոնը հայտնի է որպես «սահմաններ գծող», այսինքն՝ նա ցանկացած տարածաշրջանում գծում է այն սահմանները, որտեղ պետք է տեղավորվի ԱՄՆ-ը: Եվ եթե նա եկել է և թվարկում է հարցերի հաջորդականությունը, դա չի նշանակում, որ նա եկել է հաճելի զրույցի, սա realpolitik է, և նա ասելու է բաներ, որին կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ-ը Հայաստանից ոչինչ չի պահանջում Իրանի հետ դաշնակից չլինելու դիմաց, Ա. Սեդրակյանը նկատեց, որ արատավոր պրակտիկա է եղել, երբ Հայաստանի ճակատագրի վերաբերյալ տարիներ շարունակ բանակցել են Ռուսաստանի հետ: «Այդ արատավոր իներցիան պետք է կոտրվի: Եթե Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, մենք կտեսնենք՝ որքանով կարող ենք անել քայլեր, որոնք բխում են մեր պետական շահերից և ինչպես ենք բանակցելու,- նշեց քաղաքագետը: -Ի դեպ ռուսական կողմը ծանր է տանում Բոլթոնի այցը, և Պուտինն իրեն հերթական անգամ շատ անքաղաքավարի է պահել»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































