Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Ինձ համար ավանդական ընտանիքը բարձրագույն արժեք է, բայց մենք պետք է որոշենք՝ ի՞նչ ենք անում ԼԳԲՏ համայնքի հետ՝ բա՞նտ ենք նստեցնում, Հայաստանի՞ց ենք հեռացնում»,- անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց՝ ընդունո՞ւմ ենք Հայաստանում նրանց գոյության փաստը, թե՞ ոչ:
Փաշինյանի խոսքով՝ սա շատ նուրբ հարց է, և հարցին պետք է բոլորով միասին լուծում տան. «Մեր կառավարությունը դեռ կարողանում է ինչ-որ կերպ խուսափել, բայց 10-20-30 տարի հետո որևէ կառավարություն անխուսափելիորեն առերեսվելու է այս պրոբլեմի հետ: Եվ այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում բոլորին գնդակահարո՞ւմ է, թե՞ ճանաչում է այդ մարդկանց գոյությունը ՀՀ-ում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































