Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ այսօրվա իշխանությունը 2 կարևորագույն՝ օրենսդիր և դատական իշխանությունների ճյուղերում չունի իշխանություն. «Հասկանալի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները խնդիրը կմեղմեն, բայց իմ կարծիքով՝ դատական համակարգի տեմպերը պետք է առաջանցիկ լինեն, որովհետև տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչը արդար դատական համակարգ ունենալն է»:
Նրա խոսքով՝ առայժմ արդարադատությունն իրականացվում է որոշակի մեսիջների ուղղությամբ, ոչ թե հենվելով օրենքների գերակայության վրա:
«Անհրաժեշտ է, որ այլևս բարիկադներ և ջրբաժաններ չլինեն հասարակության տարբեր հատվածների միջև: Հայաստանում թշնամիներ փնտրելը այլևս պետք է ավարտված փուլ համարել և պետք է գնալ կառուցողական ճանապարհով»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































