Իսպանիայի իրավապահ մարմինները լայնածավալ հակակոռուպցիոն գործողություն են անցկացրել, որի հետևանքով ձերբակալվել է 54 մարդ, առգրավվել 330 կգ կոկաին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարությունը:
Ազգային ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի համատեղ գործողությունը միաժամանակ անցկացվել է Իսպանիայի մի քանի քաղաքներում՝ Մադրիդ, Բարսելոն, Վալենսիա և այլն:
Իրավապահ մարմիններն առգրավել են նաև 12 միավոր զենք, 1.5 միլիոն եվրո կանխիկ գումար, թանկարժեք իրար և կնքել են հանցագործներին պատկանող անշարժ գույքի 32 օբյեկտ:
Ինչպես նշել է թագավորության ՆԳՆ-ն, թմրանյութերը Իսպանիա են բերվել Հարավային Ամերիկայից մրգերի կոնտեյներների կամ առանձին մարդկանց միջոցով:
Հանցավոր բիզնեսից ստացված եկամուտները լվացվել են օրինական ընկերությունների միջոցով, որոնք աշխատում են անշարժ գույքի և առևտրի ոլորտում:










































