Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին՝ Զառա Ֆիլիպսը, մայրացել է: Այսօր նա աղջիկ է ունեցել, որը նրա առաջնեկն է, հայտնում է ITV-ն:
Ծննդաբերությունը տեղի է ունեցել Գլոստերշիր դքսության թագավորական հիվանդանոցում:
Ֆիլիպսի ամուսինը՝ Մայք Տինդալը, ներկա է եղել դստեր ծննդաբերությանը:
Ինչպես հայտնել են Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները, նորածնի անունը ավելի ուշ է հայտարարվելու:
Աղջիկը բրիտանական թագավորական գահի հերթականության մեջ զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:
Զառա Ֆիլիպսի հղիության մասին հայտնի դարձավ 2013թ. հուլիսին:







































