Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Մենք գործ տվող չենք. կոռուպցիոն համակարգերը գործում են այս կարգախոսի հիման վրա»,- «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին պատասխանելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց այս տրամաբանությունից դուրս գալ. «Պետք է տեղի ունենա այս արժեքների հեղափոխությունը»:
Նիկոլ Փաշինյանը «Ելքի» պատգամավորին նաև ասաց. «Կանգնեք մեր կողքին, և բոլոր հարցերը կլուծվեն, չկանգնեք՝ չեն լուծվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































