Խորհրդարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցի քննարկումը։ Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիաճակ, երբ թավշյա հեղափոխության վերջնական հաղթնակը սահմանադրորեն ապահովելու համար անհրաժեշտ եղավ Փաշինյանի այսօրվա առաջադրումը՝ չընտրվելու նպատակով։
«Ես առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար և, հետևաբար, ԱԺ-ն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին»,-ասել է նա և նշել, որ առաջադրման իմաստը խորհրդարանական ընտրությունների շուրջ որևէ շահարկումներ չթողնելն է, և իրավական սողանցք թողնելը բացառելն է:
«Միանշանակ և աներկբա, առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է դառնան ոչ բռնի թավշա, ժողովդավարական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»,-ասել է Փաշինյանը:
Սակայն խորհրդարանական այսօրվա նիստը լավ առիթ էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանգամանալից անդրադառնա անցած հինգ-վեց ամիսների իրադարձություններին։ Նիկոլ Փաշինյանի ելույթին ամբողջական անդրադաձի առիթ դեռ կունանք, սակայն առայժմ ցանկանում ենք վերլուծել ելույթի այն դրվագը, որն առնչվում է Կապանի ընտրությունների ու խորհրդարանում ԸՕ-ի բարեփոխումները տապալելու գործընթացի կապին։
«Ռևանշին հասնելու երրորդ քայլն այս ԱԺ-ում այն էր, երբ ՀՀԿ-ն բոյկոտեց ԸՕ փոփոխությունները, որ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետև ՀՀԿ-ի համար հույս է ծագել, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է նրանց հույս տալ, որ հասնեն ռևանշին»,-ասել է Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պատճառը կարող է կապվել Կապանում տեղի ունեցած ընտրությունների հետ: «Կապանում ընտրությունները ցույց տվեց, որ հին ընտրական մշակույթը դեռ կենսունակության նշաններ է ցույց տալիս: «Սա նշանակում է, որ Սյունիքի քրեական, տնտեսական էլիտան կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և մարդկանց մի հատվածի, հին մոդելների մոդիֆիկացած ձևերով ի վերջո հասնել արդյունքի: ՀՀԿ-ն հույս ունի, որ առաջիկայում կարող են կապանյան մոդելը կյանքի կոչել»,-ասաց նա և հայտարարեց, որ Սյունիքում պետական իշխանությունն այլընտրանք չպետք է ունենա, պետք է հաստատվի աներկբա ժողովրդավարական հեղափոխություն: Այս համատեքստում է Փաշինյանը հիմնավորում Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ մոտիվացնելով, թե նախկին առաջին փոխոստիկանապետը քաջատեղյակ է հին համակարգին ու կարող է կազմաքանդել այն։ Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ Կապանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներն ընդունելով է, որ իրենք կարող են ժողովրդին ցույց տալ փոփոխությունների իրենց անկեղծ ցանկությունը, և որ քվեն վճռական գործոն է:
Նիկոլ Փաշինյանի զարգացրած տրամաբանությունն, անշուշտ, հասկանալի է․ նա ակնարկում է, որ Կապանում հին համակարգը կարողացել է արդյունավետ կոնսոլիդացվել՝ խոչընդոտելով հեղափոխության թկնածուի հաղթանակին։ Այդ վարկածը բացարձակապես չենք վիճարկում, ավելին՝ Կապանի ընտրություններից անմիջապես հետո արձանագրել ենք, որ հաղթած թեկնածուն ներկայացնում է այն սեգմենտներին, որոնք ասոցացվում են Քաջարանի կոմբինատի հետ։
Մյուս կողմից՝ այստեղ խնդիրն ավելի բազմաշերտ է ու հազիվ թե ուղղակի կապ կարելի է տեսնել Կապանի ընտրությունների ու խորհրդարանում ծավալվող իրադարձությունների, մասնավորապես՝ ԸՕ բարեփոխումների տապալման գործընթացի միջև։ Ռեյտինգային ընտրակարգի պահպանումը ՀՀԿ-ին այսօր որևէ բան չի տալու, որովհետև դա բոնուս է, որից կարող է օգտվել բացառապես այն ուժը, որը կարողանում է արդյունավետ օգտագործել վարչական ու ֆինանսական ռեուրսները։ Այլ խոսքով՝ ռեյտինգային ընտրակագը իշխանության բոնուսն է ու բնավ պատահական չէ, որ այսօր ՀՀԿ խմբակցությունից փաստացի հեռացել են այն գործիչներրը, որոնք ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով։
Կապանի ընտրություններն ու խորհրդարանում ԸՕ բարեփոխումների տապալումը ենթարկվում են միասնական տրամաբանության, սակայն դա ոչ թե հակահեղափոխության ռևանշի դրսևորում է, այլ՝ հեղափոխության հստակ օրակարգի, ինստիտուցիոնալ որոշակի ճգնաժամի հետևանք։
Կապանում ոչ թե հակահեղափոխությունը կամ դրա հետ լատենտ կապեր ունեցող ուժերը հաղթեցին, այլ պարտվեց հեղափոխության թեկնածուն, որովհետև Փաշինյանի նախընտրական ուղերձները հասկանալի չդարձան սյունեցիների համար, այդ թվում՝ Հունան Պողսյանի նշանակումը։ Անկեղծ ասած՝ նույնիսկ այսօր Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հիմնավորել գեներալի նշանակումը։ Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Պողոսյանի նշանակումը ոչ թե կազմաքանդեց, այլ ավելի կոսոլիդացրեց քրեաօլիգարխիայի տեղական սեգմենտներին, ինչն էլ արտացոլվեց Կապանի ընտրությունների արդյունքներում։
Նույն տրամաբանությամբ խորհրդարանում ԸՕ բարեփոխումների առաջին փորձը ձախողվեց, որովհետև կառավարության համապատասխան հանձնաժողովը ամիսներ շարունակ պրոֆեսիոնալ աշխատանք տանելու փոխարեն՝ զբաղված էր PR-ով ու կարևոր բարեփոխումների շուրջ փաթեթը խորհրդարան ներկայացվեց շատ անպատեհ ժամանակ, երբ գրեթե բացառվում էր կոնսենսուսը ամբողջովին կապիտուլացված ու մոտիվներից զրկված ՀՀԿ-ի հետ։ Միով բանիվ՝ ԸՕ բարեփխումների փաթեթը տապալվեց ոչ թե այն պատճառով, որ դրա միջոցով ՀՀԿ-ն ձգտում էր ու կարող էր հասնել ռևանշի, այլ այն բանի հետևանքով, որ հեղափոխությունը չի կարողացել ստեղծել արդյունավետ աշխատող համակարգ, որն ի վիճակի լինի ապահովել էֆեկտիվ արդյունք։ Փաշինյանը չի կարող միայնակ ապահովել մի քանի քաղաքապետերի ընտրություն, ԸՕ փաթեթի ընդունում ԱԺ-ում, արտաքին քաղաքականության օրակարգ, տնտեսության զարգացում։
Սա է խնդիրը, որին բախվում են բոլոր անձնակենտրոն համակարգերը՝ հիմքում լինելով դեմոկրատական, թե ավտորիտար։
Վերջին շաբաթվա ընացքում ոչ թե հակահեղափոխությունն է հաղթում Կապանում կամ խորհրդարանի քվեարկությամբ, այլ հեղափոխությունն է ընդհատումներ տալիս՝ հինգ-վեց ամիսներին չկարողանալով դառնալ արդյունավետ համակարգ։
Այս իմաստով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ներկայացրել իրադաձությունների շղթայական կապը, սակայն՝ ոչ այնքան դիպուկ ու նպատակային եզրահանգումներով։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հարվածեց նշանակետին, բայց՝ առանց արդյունքի։
Անկեղծորեն ուզում ենք, որ վարչապետը հնարավորինս արագ գա գրեթե աքսիոմատիկ ճշմարտությանը՝ հետագայում նոր վրիպումնեից խուսափելու համար։









































