Ֆրանսիացի 41-ամյա դերասանուհի ու երգչուհի Վանեսա Պարադին փոխել է իմիջը: Աստղին լուսանկարել են Լոս Անջելեսում՝ նոր սանրվածքով: Այս մասին գրում է viva.ua-ն:
Նրա երկար խոպոպիկներին փոխարինելու է եկել կարճ սանրվածքը: Ավելին՝ սեքսուալ շիկահերը անսպասելիորեն վերածվել է զուսպ սևահերի:














































