Վերջին նշանակումները, որոնք դարձան բուռն քննարկումների առարկա, հատկապես ուշագրավ էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, որ Սերժ Սարգսյանը երկար տարիներ իշխանությունը պահել է՝ ներգրավելով պրոֆեսիոնալների։
Մի կողմից կան պրոֆեսիոնալներ, որոնք, ցավոք, ունեն կոռումպացված փորձ, և կան երիտասարդներ, որոնք չունեն համապատասխան որևէ փորձ։ Կառավարումը ամեն ինչից բացի՝ գիտելիքներից, ցանկությունից, ենթադրում է նաև փորձ։ Ի վերջո, ո՞րն է պրոֆեսիոնալի սահմանումը «Առաջին լրատվական»-ի հարցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ես կտրականապես համաձայն չեմ, որ Սերժ Սարգսյանը կառավարման համակարգում պրոֆեսիոնալների ա ներգրավել, համենայնդեպս, ես այդ պրոֆեսիոնալներին չեմ տեսել։ Եթե տեսնեի, կասեի՝ այս մարդը պրոֆեսիոնալ է եղել։ Օրինակ՝ Կարեն Կարապետյանը պրոֆեսիոնա՞լ էր, իհարկե՝ ո՛չ»։
«Էդպես չէր, նրանք պրոֆեսիոնալներ չէին։ Պրոֆեսիոնալ մարդը, դա գործ անող մարդն ա, որն իր գործից հասկանում ա։ Ո՞նց կարող ա մարդը պրոֆեսիոնալ լինի և գործ չանի։ Եթե Սերժ Սարգսյանը պրոֆեսիոնալների էր ներգրավել, ապա էդ միջավայրը կլիներ պրոֆեսիոնալներից կազմված։ Ես անձամբ չեմ տեսել պրոֆեսիոնալներից կազմված միջավայր գոնե այն նախարարություններում, որոնց հետ շփվել եմ՝ էկոնոմիկայի նախարարությունը, կապի և տրանսպորտի նախարարությունը, բանակի ռազմարդյունաբերությունը։ Այսինքն՝ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարբերվում է Սերժ Սարգսյանի կառավարությունից․ պրոֆեսիոնալիզմի առումով երկուսն էլ թույլ կառավարություն են»,- հավելեց բանախոսը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։







































