ՀՀԿ-ն ցանկության պարագայում ԱԺ-ում վարչապետի ընտրության համար դժվար թե կարողանա ապահովել անհրաժեշտ 53 կողմ ձայները: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
«ԱԺ-ում չկա մի այնպիսի ուժ, որը վաղը 53 կողմ ձայնով կարող է կազմակերպել ՀՀ վարչապետի ընտրությունը: Ես վստահ չեմ, որ ՀՀԿ-ն ցանկության պարագայում կարող է ապահովել անհրաժեշտ 53 ձայնը: Դա կլինի ոչ խելամիտ քայլ: Ես ևս չեմ պատրաստվում քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին»,-ասաց Սիմոնյանը:







































