Սա քմահաճույք չէ, սա ընդամենը քաղաքական կուրսին հավատարիմ լինելու քայլ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին․ « Թող հիշի նախկին ԸՕ-ն ինչ կոնսենսուսով է ընտրվել»:
«Ես հասկանում եմ այլ է վիճակը, բայց մենք պայմանավորվածություն ենք ունեցել ու դա եղել է մեկ տարվա ընթացքում ու դա խախտվել է, բայց տեղին չէ մեզ մեղադրել մի բանում որում մեղավոր չենք»-նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել, չմասնակցելուն, ապա պատգամավորը նկատեց, որ իրենք քաղաքական ուժ են և ճիշտ կլինի ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին: