Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Անցած 10 տարիներին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը ինչպիսի՞ն է եղել, և եթե չեն պաշտպանվել մարդու իրավունքները՝ ի՞նչ ազգային անվտանգության խնդիրների է հանգեցրել դա»,- Վահե Գրիգորյանին հարցրեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյանը հարցրեց նաև՝ արդյո՞ք ՍԴ-ն կարող է այսուհետ անաչառ սպասարկել, ո՞րն է լինելու ՍԴ-ի դերը դատական համակարգի վրա: Ի պատասխան՝ Վահե Գրիգորյանն ասաց. «ՍԴ-ն կարող է դատական համակարգում իրավիճակ փոխել, սակայն դրա համար ՍԴ-ն ունի գործադիր և օրենսդիր իշխանությունների ամուր աջակցության կարիք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































