ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն ազգայնական է անվանել: Այդպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ, փոխանցում է The Hill-ը:
Նա հայտարարել է, որ ընդդիմադիր դեմոկրատները փորձում են «վերականգնել իշխաության ծարավ գլոբալիստների ազդեցությունը: Դուք գիտե՞ք, թե ով է գլոբալիստը: Դա այն մարդն է, որը ցանկանում է, որ ամբողջ աշխարհի համար լավ լինի՝ մեր երկրի մասին հոգ չտանելով: Այդպիսի մի հնաոճ բառ կա՝ «ազգայնական»: Մենք չպետք է այն գործածենք, բայց դուք գիտե՞ք՝ ով եմ ես: Ես ազգայնական եմ, օգտագործե՛ք այդ բառը»,-ասել է ԱՄՆ առաջնորդը:










































