Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի ընդունման հարցի քննարկմանը ՀՀԿ-ի երեկվա բոյկոտին, ասաց. «Ներկուսակցական հարցերը պետք է ստորադասել պետական շահերին: Կոչ եմ անում խորհրդարանական մեծամասնությանը անպայման գնալ, որպեսզի մենք նոր Ընտրական օրենսգիրք ունենանք»:
Նրա խոսքով՝ սա միայն ընտրություն կազմակերպելու խաղի կանոն չէ, այլ ապագա իշխանության որակի լրջագույն խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում:











































