Փոքրիկ տերմիտները մեծ վնաս են հասցնում եգիպտական Լուքսոր շրջանին։ Ալ–Աքալտա գյուղում, որը գտնվում է Կահիրեից 500 կիլոմետրի վրա, փլուզումները հսկայական են։
Շատ տներ ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել են, քանի որ տերմիտներն ուտում են բոլոր փայտե հատվածները։
Փայտից այստեղ սովորաբար պատրաստում են դռներն ու տանիքը։ Շինությունների որոշ տարրերում նաև արմավի տերևներ և ցողուններ կան։
Որոշ ընտանիքներ փողոցում են հայտնվել։ Նրանցից է նաև Սաադի ընտանիքը։







































